Isaiah 27:10 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Որովհետեւ պարսպաւոր քաղաքը միայնացած՝ ձգուած եւ թողուած բնակարան պիտի լինի անապատի պէս. այնտեղ զուարակն է արածելու, եւ այնտեղ մակաղելու, եւ նորա ճիւղերը վերջացնելու է։
Armenian Eastern Bible 1994 այլ կտոր-կտոր պիտի արուեն, ինչպէս մայրի ծառը՝ փայտահատի ձեռքով։ Եթէ մի շէն վայր մնայ, ապա պիտի վերածուի այնպիսի
armenian-1853 Քանզի պարսպապատ քաղաքը՝ ամայի Ու շէն տեղը անապատի պէս պիտի թողուի ու մոռցուի։ Զուարակը հո՛ն պիտի արածի ու հո՛ն պիտի պառկի Ու անոր ճիւղերը պիտի հատցնէ։
armenian-2018 որովհետև պարսպապատ քաղաքն ամայացած, բնակավայրը երեսի վրա թողնված ու լքված պիտի լինի անապատի պես։ Այնտեղ զվարակն է արածելու, մակաղելու է այնտեղ և ճարակելու է նրա ճյուղերը։
armenian-nea Եթե մի շեն վայր մնա, ապա պիտի վերածվի այնպիսի տեղի, որտեղ հոտն է մակաղելու, կամ որտեղ լքված ոչխարներ են լինելու, երկար ժամանակ անասունների արոտավայր է դառնալու այն, որտեղ էլ նրանք հանգրվանելու են։