Isaiah 26:21 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Որովհետեւ ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, որ երկրի բնակիչներին այցելէ նորանց անօրէնութեան մասին, եւ երկիրը պիտի յայտնէ իր ընդունած արիւնները եւ պիտի չծածկէ այլ եւս իր սպանուածներին։
Armenian Eastern Bible 1994 քանզի Տէրն ահաւասիկ իր սրբարանից բարկութիւն է բերում երկրի բնակիչների վրայ, իսկ երկիրը պիտի ցոյց տայ իր արիւնը եւ
armenian-1853 Քանզի ահա Տէրը իր տեղէն կ’ելլէ, Որպէս զի երկրի բնակիչներուն այցելութիւն ընէ իրենց անօէնութեանը համար։ Եւ երկիր իր արիւնները պիտի յայտնէ Եւ սպաննուածներն ալ պիտի չծածկէ։
armenian-2018 որովհետև ահա Տերը դուրս է գալիս իր տեղից, որպեսզի պատժի երկրի բնակիչներին իրենց անօրենության համար, իսկ երկիրը պիտի բացահայտի իր վրա թափված արյունը և այլևս չպիտի ծածկի իր սպանվածներին։
armenian-nea քանզի Տերն ահավասիկ իր սրբարանից բարկություն է բերում երկրի բնակիչների վրա, իսկ երկիրը պիտի ցույց տա իր արյունը և չպիտի թաքցնի սպանվածներին։