Isaiah 25:7 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ բնաջինջ է անելու այս սարի վերայ երեսի ծածկոցը, որ ծածկում է բոլոր ժողովուրդներին, եւ այն վարագոյրը որ վարագուրուած է բոլոր ազգերի վերայ։
Armenian Eastern Bible 1994 Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տէրն այս խորհուրդն ունի։
armenian-1853 Այս լերան վրայ Բոլոր ժողովուրդներուն վրայ տարածուած ծածկոցը Ու բոլոր ազգերուն վրայ փռուած վարագոյրը բնաջինջ պիտի ընէ։
armenian-2018 Այս սարի վրա նա վերացնելու է ծածկոցը, որը ծածկում է բոլոր ժողովուրդներին, և քողը, որը տարածված է բոլոր ազգերի վրա։
armenian-nea և ընկղմվեն այս լեռան մեջ։ Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տերն այս խորհուրդն ունի։