Isaiah 25:4 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Որ դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ չքաւորին նորա նեղութեան մէջ, ապաւէն՝ փոթորիկից, հովանի՝ տաքութիւնից. Որովհետեւ զօրաւորների կատաղութիւնը պատ քանդող փոթորիկի նման է։ |
| Armenian Eastern Bible 1994 | որովհետեւ բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշուառութիւնից տանջուածին՝ ապաւինութեան յարկ, չար մարդկանցից |
| armenian-1853 | Վասն զի դուն ապաւէն եղար աղքատին, Ապաւէն՝ չքաւորին իր նեղութեան ատենը, Ապաստանարան՝ փոթորիկէն, հովանի՝ տաքութենէն, Երբ անօրէն մարդոց կատաղութիւնը պատ փլցնող փոթորիկի պէս գայ ։ |
| armenian-2018 | որովհետև դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ կարիքավորին՝ նրա նեղության մեջ, ապավեն՝ փոթորկի դեմ, հովանի՝ տաքության դեմ, երբ բռնավորի կատաղությունը պատի դեմ փոթորկի նման գա։ |
| armenian-nea | որովհետև բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշվառությունից տանջվածին՝ ապավինության հարկ՝ չար մարդկանցից փրկելով նրանց։ |