Isaiah 24:6 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Դորա համար անէծքը թափել է երկիրը, եւ բնակիչները նորանով պատիժ կրեցին. Այս պատճառով երկրի բնակիչներն այրուեցան, եւ քիչ մարդիկ մնացին։
Armenian Eastern Bible 1994 Նզովքը պիտի ճարակի երկիրը, որովհետեւ նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան,
armenian-1853 Այս պատճառով նզովուեցաւ երկիրը Ու անոր մէջ բնակողները իրենց յանցանքին պատիժը կրեցին, Որուն համար երկրին բնակիչները այրեցան Ու քիչ մարդիկ մնացին։
armenian-2018 Դրա համար անեծքը լափում է երկիրը, և նրա բնակիչները կրում են պատիժը։ Դրա համար երկրի բնակիչներն այրվեցին, ու սակավաթիվ մարդիկ մնացին։
armenian-nea Այդ պատճառով նզովքը պիտի ուտի երկիրը, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու։