Isaiah 22:14 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Բայց Զօրաց Տէրը յայտնել է իմ ականջներին, անշուշտ պիտի չքաւուի ձեր այս տնօրէնութիւնը մինչեւ որ մեռնիք, ասում է Զօրաց Եհովայ Տէրը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Բայց դա հասնելու է Զօրութիւնների Տիրոջ ականջին։ «Եւ ձեր այդ մեղքերին մինչեւ ձեր մահը թողութիւն չի տրուելու», -ասում |
| armenian-1853 | Բայց զօրքերու Տէրոջը կողմանէ իմ ականջներուս յայտնուեցաւ թէ՝ «Անշուշտ այս անօրէնութիւնը ձեզի պիտի չթողուի, Մինչեւ որ դուք մեռնիք», Կ’ըսէ զօրքերու Տէր Եհովան։ |
| armenian-2018 | Բայց Զորությունների Տերը հայտնել է իմ ականջին. «Անշուշտ ձեր այս անօրենությունը չպիտի քավվի, մինչև որ մեռնեք»,- ասում է Զորությունների Տեր Աստվածը։ |
| armenian-nea | Բայց դա հասել է Զորությունների Տիրոջ ականջին։ «Եվ ձեր այդ մեղքերին մինչև ձեր մահը թողություն չի տրվելու»,- ասում է Զորությունների Տերը։ |