Isaiah 19:16 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Այն օրը Եգիպտոսը կնիկների պէս է լինելու, եւ պիտի դողայ եւ զարհուրէ Զօրաց Տիրոջ ձեռքի շարժելուց, որ նա շարժելու է նորա վերայ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ թող եգիպտացիներն այլեւս գործ չունենան՝ ո՛չ յետոյ եւ ո՛չ էլ առաջ, ո՛չ սկզբում եւ ո՛չ էլ վերջում։ |
| armenian-1853 | Այն օրը Եգիպտոս կիներու պէս պիտի ըլլայ Ու պիտի դողայ եւ զարհուրի Զօրքերու Տէրոջը ձեռքին շարժումէն, Որ պիտի բարձրացնէ անոր վրայ։ |
| armenian-2018 | Այն օրը եգիպտացիները պիտի լինեն կանանց նման և սարսափով պիտի դողան Զորությունների Տիրոջ ձեռքի շարժումից, երբ նա այն բարձրացնի նրա վրա։ |
| armenian-nea | Այն օրը եգիպտացիները պիտի դառնան կանանց նման՝ դողալով և զարհուրելով Զորությունների Տիրոջ ձեռքից, որ երկարելու է նրանց վրա։ |