Isaiah 17:8 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նա չի նայիլ իր ձեռքի գործ սեղաններին. Եւ չի տեսնիլ այն որ իր մատերը շինել են՝ Աստարովթի կուռքերը եւ արեգակի կուռքերը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Այլեւս չպիտի ապաւինեն մեհեաններին եւ ոչ էլ իրենց ձեռակերտ կուռքերին, որ իրենց իսկ մատները պատրաստեցին, այլ |
| armenian-1853 | Եւ իրենց ձեռագործ սեղաններուն վրայ պիտի չնային։ Իրենց մատներուն շինածը, Թէ՛ Աստարովթին կուռքերը, Թէ՛ արեգակին կուռքերը պիտի չդիտեն։ |
| armenian-2018 | Չի նայելու իր ձեռքերի պատրաստած զոհասեղաններին և չի տեսնելու իր մատների շինած սյունարձաններն ու խնկասեղանները։ |
| armenian-nea | Այլևս չպիտի ապավինեն մեհյաններին և ոչ էլ իրենց ձեռակերտ կուռքերին, որ իրենց մատները պատրաստեցին, այլ ապավինելու են Իսրայելի Սրբին. ո՛չ իրենց պաշտամունքային փայտե սյուներին են նայելու, ո՛չ էլ իրենց բագիններին։ |