Isaiah 16:5 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ աթոռը ողորմութիւնով կհաստատուի, եւ նորա վորայ կնստի ճշմարտութիւնով՝ Դաւիթի խորանումը մի դատաւոր, որ իրաւունք է որոնում եւ արդարութիւնը շուտով գործադրում։
Armenian Eastern Bible 1994 Ողորմածութեամբ պիտի հաստատուի աթոռը, ու նրա վրայ, Դաւթի խորանի մէջ, ճշմարտութեամբ պիտի բազմի նա, ով դատելիս
armenian-1853 Աթոռը ողորմութեամբ պիտի հաստատուի Եւ անոր վրայ Դաւիթին խորանին մէջ Այնպիսի դատաւոր մը պիտի նստի ճշմարտութեամբ, Որ իրաւունքը պիտի փնտռէ Ու արդարութիւնը շուտով պիտի գործադրէ»։
armenian-2018 Մի աթոռ պիտի հաստատվի ողորմածությամբ, և նրա վրա՝ Դավթի վրանում, ճշմարտությամբ պիտի բազմի մի դատավոր, որ հետամուտ պիտի լինի իրավունքին և շուտով արդարություն պիտի գործադրի։
armenian-nea Ողորմածությամբ գահ պիտի հաստատվի, ու նրա վրա՝ Դավթի խորանի մեջ, ճշմարտությամբ պիտի բազմի մեկը, ով դատելիս իրավունքին հետամուտ պիտի լինի, պիտի ջանա արդարություն անել։