Isaiah 14:20 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Դու թաղումով չմիացար նորանց հետ, որովհետեւ դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովուրդը. չարերի սերունդը պիտի չյիշուի յաւիտեան։
Armenian Eastern Bible 1994 որովհետեւ ապականեցիր իմ երկիրը եւ կոտորեցիր իմ ժողովրդին. յաւիտեանս յաւիտենից դու չպիտի յիշուես։
armenian-1853 Դուն թաղումով անոնց հետ չմիացար, Քանզի քու երկիրդ աւերեցիր Ու ժողովուրդդ սպաննեցիր։ Չարերուն սերունդը յաւիտեան պիտի չյիշուի։
armenian-2018 Դու թաղվելով չես միանա նրանց հետ, որովհետև դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովրդին։ Չարերի սերունդը չի հիշվի հավիտյան։
armenian-nea այնպես էլ դու չպիտի մաքրվես, որովհետև ոչնչացրիր իմ երկիրը և կոտորեցիր իմ ժողովրդին. հավիտյանս հավիտենից չպիտի մնաս, չա՛ր զավակ։