Isaiah 13:11 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ես պիտի պատժեմ աշխարհքը չարութեան համար, եւ ամբարիշտներին՝ իրանց անօրէնութեան համար, եւ պիտի դադարեցնեմ հպարտների ամբարտաւանութիւնը, եւ բռնաւորների գոռոզութիւնը պիտի ցածացնեմ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրաւների հպարտութիւնը, |
| armenian-1853 | Ես պիտի պատժեմ աշխարհը իր չարութեանը համար Եւ ամբարիշտները՝ իրենց անօրէնութեանը համար։ Հպարտներուն ամբարտաւանութիւնը պիտի դադրեցնեմ Եւ բռնաւորներուն գոռոզութիւնը պիտի ցածցնեմ։ |
| armenian-2018 | «Ես կպատժեմ աշխարհին իր չարության համար և ամբարիշտներին իրենց անօրենության համար. կդադարեցնեմ հպարտների ամբարտավանությունը և կխոնարհեցնեմ բռնավորների գոռոզությունը։ |
| armenian-nea | Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրավների հպարտությունը, պիտի խոնարհեցնեմ ամբարտավանների մեծամտությունը։ |