Isaiah 11:9 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը։
Armenian Eastern Bible 1994 ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել եւ խայթել իմ սուրբ լերան վրայ, քանզի ամբողջ երկիրը լցուելու է Տիրոջ
armenian-1853 Անոնք պիտի չվնասեն ու չապականեն իմ բոլոր սուրբ լերանս վրայ. Քանզի երկիրը Տէրոջը գիտութիւնովը պիտի լեցուի, Ինչպէս ջուրերը ծովը կը ծածկեն։
armenian-2018 Նրանք ոչ մի չարիք ու վնաս չեն պատճառի իմ ամբողջ սուրբ լեռան վրա, որովհետև Տիրոջ գիտությունը պիտի լցնի երկիրը, ինչպես ջրերը, որոնք ծածկում են ծովը։
armenian-nea ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել և խայթել իմ սուրբ լեռան վրա, քանի որ ամբողջ երկիրը լցվելու է Տիրոջ գիտությամբ, նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը։