Hosea 7:4 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Նորանք ամենքը շնացողներ են, մի թոնիրի նման որ վառուած է հաց թխողիցը, որ դադարում է արծարծելուց՝ խմոր հունցելուց մինչեւ նորա թթուելը։
Armenian Eastern Bible 1994 Բոլորը շնացան, ինչպէս թոնիրն է վառւում հաց թխելու համար բորբոքուած կրակից եւ ճարպի զանգուածից, մինչեւ այն խմորուի.
armenian-1853 Ամէնքն ալ շնացող են, Տաք թոնիրի կը նմանին, Որուն հացագործը կը դադրեցնէ կրակը խառնելը Խմորը շաղելէն ետք, մինչեւ որ թթուի։
armenian-2018 Նրանք բոլորը շնացողներ են, մի թոնրի նման, որ վառել է հաց թխողը, որ խմորը հունցելուց մինչև նրա թթվելը դադարում է կրակը բորբոքելուց։
armenian-nea Բոլորը շնացել են ինչպես թոնիրը, վառված՝ եփելու համար, բորբոքվելով կրակից և ճարպի զանգվածից, մինչև դրանով խմորվեն