Hosea 2:15 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ես կտամ նորան իր այգիները այնտեղից, եւ Աքովրի ձորը իբրեւ յոյսի դուռ, եւ նա կպատասխանէ այնտեղ իր մանկութեան օրերի պէս եւ իր Եգիպտոսի երկրից վեր գալու օրուան պէս։ |
| Armenian Eastern Bible 1994 | «Դրա համար ահա կը մոլորեցնեմ նրան եւ կը դարձնեմ նրան ինչպէս անապատ, կը խօսեմ նրա սրտին, |
| armenian-1853 | Անկէ անոր այգիները Աքովրի ձորը յոյսի դրան համար անոր պիտի տամ, Հոն իր մանկութեան օրերուն պէս, Եգիպտոսի երկրէն ելած օրուանը պէս երգեր պիտի երգէ։ |
| armenian-2018 | Եվ ես այնտեղից իր այգիներն իրեն կտամ և Աքովրի ձորը հույսի դուռ կանեմ, և նա այնտեղ կպատասխանի իր մանկության օրերի պես և Եգիպտոսի երկրից իր դուրս գալու օրվա պես։ |
| armenian-nea | Նրանից վրեժխնդիր կլինեմ Բահաղիմի օրերի համար, երբ զոհ էր մատուցում նրան, ականջօղեր էր դնում, իր քառամանյակներն էր գցում, գնում էր իր հոմանիների հետևից և մոռացել էր ինձ»,- ասում է Տերը։ |