Hosea 14:2 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ձեզ հետ խօսքեր վեր առէք եւ ետ դարձեք Տիրոջ մօտ. ասեցէք նորան. Ամեն անօրէնութիւն վեր առ, եւ ընդունիր բարութեամբ, եւ մենք պիտի մատուցանենք մեր շրթունքների զուարակները։
Armenian Eastern Bible 1994 Դարձի՛ր, Իսրայէ՛լ, դէպի քո Տէր Աստուածը, քանի որ տկարացար քո անօրէնութիւնների մէջ:
armenian-1853 Այս խօսքերը ձեզի հետ առէք ու Տէրոջը դարձէ՛ք. Անոր ըսէ՛ք. «Ամէն անօրէնութիւն վերցո՛ւր Եւ բարութիւնը ընդունէ՛ Ու մեր շրթունքներուն պտուղները պիտի մատուցանենք։
armenian-2018 Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք և վերադարձե՛ք Տիրոջը. ասացե՛ք նրան. «Ների՛ր ամեն անօրենություն և ընդունի՛ր, ինչ որ բարի է, և մենք կմատուցենք մեր շրթունքների պտուղները։
armenian-nea Դարձի՛ր, Իսրայե՛լ, Տիրոջը՝ քո Աստծուն, քանի որ տկարացար քո անօրենություններով։