Hebrews 9:19 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Վասնզի Մովսէսը երբոր օրէնքի ամեն պատուիրանքները պատմեց ժողովրդին, ցուլերի եւ նոխազների արիւնն առաւ ջրի եւ կարմիր բրդի եւ զոպայի հետ, եւ բուն այն գրքի եւ բոլոր ժողովրդի վերայ սրսկեց,
Armenian Eastern Bible 1994 երբ բոլոր պատուիրանները Մովսէսի կողմից ծանուցուեցին ժողովրդին, նա, վերցնելով ցուլերի եւ նոխազների արիւնը ջրի եւ
Armenian Western NT 1994? քանի որ երբ Մովսէս ամբողջ ժողովուրդին հաղորդեց Օրէնքին բոլոր պատուէրները, ցուլերուն եւ նոխազներուն արիւնը առաւ ու նոյնինքն Գիրքին եւ ամբողջ ժողովուրդին վրայ սրսկեց՝ ջուրով, որդան կարմիր բուրդով ու զոպայով,
armenian-1853 Վասն զի երբ Մովսէս օրէնքին բոլոր պատուէրները ժողովուրդին յայտնեց, ցուլերուն ու նոխազներուն արիւնը առնելով՝ ջուրով ու կարմիր բուրդով եւ զոպայով բուն գրքին եւ բոլոր ժողովուրդին վրայ սրսկեց
armenian-2017 Վասն զի երբ Մովսէս օրէնքին բոլոր պատուէրները ժողովուրդին յայտնեց, ցուլերուն ու նոխազներուն արիւնը առնելով՝ ջուրով ու կարմիր բուրդով եւ զոպայով բուն գրքին եւ բոլոր ժողովուրդին վրայ սրսկեց
armenian-2018 Որովհետև երբ Մովսեսն օրենքի բոլոր պատվիրանները հայտնեց ժողովրդին, վերցնելով ցուլերի և նոխազների արյունը ջրի, կարմիր բրդի ու զոպայի հետ՝ սրսկեց օրենքի գրքի ու ամբողջ ժողովրդի վրա
armenian-2019 Մովսէս Օրէնքի գիրքին մէջ բովանդակուած բոլոր պատուիրանները ժողովուրդին կարդալէ ետք, առաւ զոհ մատուցուած ցուլերուն ու նոխազներուն արիւնը եւ քիչ մը ջուր, եւ կարմիր բուրդէ ու զոպայի ճիւղերէ կազմուած փունջով մը՝ սրսկեց Ուխտի գիրքին եւ ամբողջ ժողովուրդին վրայ,
armenian-nea Երբ բոլոր պատվիրանները Մովսեսի կողմից ծանուցվեցին ժողովրդին, նա, վերցնելով ցուլերի և նոխազների արյունը ջրի, կարմիր բրդի ու զոպայի հետ, ցանեց հենց Օրենքի գրքի և ամբողջ ժողովրդի վրա