Hebrews 8:11 — Compare Translations
7 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նորանց ամեն մէկը չի սովորեցնիլ իր ընկերին, եւ ոչ էլ ամեն մէկն իր եղբօրը եւ ասիլ, Ճանաչիր Տիրոջը. որովհետեւ ամենն էլ կճանաչեն ինձ նորանց փոքրներիցը մինչեւ մեծը։ |
| Armenian Western NT 1994? | Ա՛լ իւրաքանչիւրը պիտի չսորվեցնէ իր ընկերին, ո՛չ ալ իւրաքանչիւրը իր եղբօր՝ ըսելով. “Ճանչցի՛ր Տէրը”, քանի որ անոնց պզտիկէն մինչեւ մեծը՝ պիտի ճանչնան զիս. |
| armenian-1853 | Ու բնաւ պիտի չսորվեցնէ ոեւէ մէկը իր ընկերին, կամ իր եղբօրը, ըսելով. «Տէրը ճանչցիր». քանզի անոնց պզտիկէն մինչեւ մեծը զիս պիտի ճանչնան. |
| armenian-2017 | Ու բնաւ պիտի չսորվեցնէ ոեւէ մէկը իր ընկերին, կամ իր եղբօրը, ըսելով. ‘Տէրը ճանչցիր’. քանզի անոնց պզտիկէն մինչեւ մեծը զիս պիտի ճանչնան. |
| armenian-2018 | Եվ նրանցից յուրաքանչյուրն իր համաքաղաքացուն չպիտի ուսուցանի, ոչ էլ յուրաքանչյուրն իր եղբորը կասի՝ "Տիրոջը ճանաչի՛ր", որովհետև բոլորն էլ կճանաչեն ինձ՝ նրանց փոքրերից մինչև մեծը, |
| armenian-2019 | Ա՛լ ոեւէ մէկը պէտք պիտի չունենայ իր ընկերոջ սորվեցնելու. ոեւէ մէկը պէտք պիտի չունենայ իր եղբօրը ըսելու՝ “Տէրը ճանչցիր”. որովհետեւ փոքրէն մինչեւ մեծ՝ ամէնքն ալ զիս պիտի ճանչնան։ |
| armenian-nea | Եվ յուրաքանչյուրն այլևս չպիտի ուսուցանի իր համաքաղաքացուն, ոչ էլ՝ յուրաքանչյուրն իր եղբորը՝ ասելով. “Ճանաչի՛ր Տիրոջը”, որովհետև ինձ բոլորը պիտի ճանաչեն՝ նրանց փոքրերից մինչև մեծերը. |