Hebrews 12:5 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների հետ խօսում է. Իմ որդեակ, մի անարգիր Տիրոջ խրատը. եւ ոչ էլ վհատուիր, նորանից յանդիմանուած ժամանակդ։ |
| Armenian Eastern Bible 1994 | եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ իբրեւ որդիների. |
| Armenian Western NT 1994? | եւ մոռցաք այն յորդորը որ կը խօսի ձեզի հետ՝ որպէս թէ որդիներու հետ. «Որդեա՛կս, մի՛ անտեսեր Տէրոջ պատիժը, ու մի՛ պարտասիր՝ երբ կշտամբուիս իրմէ: |
| armenian-1853 | Մոռցաք այն յորդորը որ ձեզի հետ կը խօսի որպէս թէ որդիներու հետ. «Ո՛րդեակ իմ, Տէրոջը խրատը մի՛ անարգեր ու անկէ յանդիմանուելով՝ մի՛ թուլնար։ |
| armenian-2017 | Մոռցաք այն յորդորը որ ձեզի հետ կը խօսի որպէս թէ որդիներու հետ. «Ո՛րդեակ իմ, Տէրոջը խրատը մի՛ անարգեր ու անկէ յանդիմանուելով՝ մի՛ թուլնար։ |
| armenian-2018 | և մոռացել եք այն խրատը, որով ձեզ հետ խոսում է իբրև որդիների. «Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և ո՛չ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր. |
| armenian-2019 | Դուք նաեւ մոռցեր էք յորդորը, որ ձեզի ուղղուած է՝ իբրեւ որդիներու.– «Որդեա՛կս, մի՛ արհամարհեր Տիրոջ խրատը, եւ մի՛ վհատիր երբ քեզ յանդիմանէ, |
| armenian-nea | և մոռացաք այն հորդորը, որ ուղղված է ձեզ իբրև որդիների։ Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և մի՛ վհատվիր, երբ հանդիմանվես նրանից, |