Hebrews 12:1 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմութիւն ունինք մեզ շրջապատած, դէն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը. |
| Armenian Eastern Bible 1994 | Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն հպարտութիւն եւ ծանր մեղք, |
| Armenian Western NT 1994? | Ուստի մե՛նք ալ, քանի որ շրջապատուած ենք ա՛յսչափ շատ վկաներու բազմութեամբ, թօթափե՛նք ամէն ծանրաբեռնում, եւ մեղքը՝ որ դիւրաւ կը պաշարէ մեզ, ու համբերութեա՛մբ վազենք մեզի առաջարկուած մրցարշաւը՝ |
| armenian-1853 | Ուստի մենք ալ, որ այսչափ վկաներու բազմութեամբ շրջապատուած ենք, ամէն ծանրութիւն մեր վրայէն մէկդի ձգենք եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը։ Համբերութիւնով վազենք մեր առջեւ դրուած ասպարէզի ընթացքը։ |
| armenian-2017 | Ուստի մենք ալ, որ այսչափ վկաներու բազմութեամբ շրջապատուած ենք, ամէն ծանրութիւն մեր վրայէն մէկդի ձգենք եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը։ Համբերութիւնով վազենք մեր առջեւ դրուած ասպարէզի ընթացքը։ |
| armenian-2018 | Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզ, |
| armenian-2019 | Ուրեմնմենքալ, որայսքանբազմաթիւվկաներով շրջապատուած ենք, վանե՛նք ամէն խոչնդոտ եւ մէկ կողմ ձգենք մեղքը, որ մեզ դիւրաւ կը պաշարէ, եւ համբերատարութեամբ պայքարինք մեզի ներկայացող փորձութիւններուն դէմ։ |
| armenian-nea | Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմություն ունենք, դե՛ն գցենք ամեն հպարտություն և ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ. |