Hebrews 11:13 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Սորանք ամենը մեռան հաւատքի մէջ. առանց խոստմունքներն ստանալու, այլ հեռուանց տեսնում էին նորանց եւ ուրախանում. եւ բարեւում էին եւ դաւանում, թէ օտարներ եւ պանդուխտներ են երկրումը։
Armenian Eastern Bible 1994 Հաւատի՛ մէջ մեռան սրանք բոլորը եւ՝ դեռեւս խոստումները չստացած. բայց հեռուից տեսան այդ խոստումները եւ ցնծացին ու
Armenian Western NT 1994? Ասոնք բոլորն ալ մեռան հաւատքով՝ առանց ստացած ըլլալու խոստումները, բայց հեռուէն տեսան զանոնք եւ բարեւեցին, ընդունելով թէ իրենք օտարականներ ու գաղթականներ են երկրի վրայ.
armenian-1853 Ասոնք ամէնքն ալ հաւատքով մեռան՝ խոստումները չառած, հապա հեռուէն տեսան զանոնք ու ողջունեցին եւ խոստովանեցան թէ իրենք օտարներ ու պանդուխտներ են երկրի վրայ։
armenian-2017 Ասոնք ամէնքն ալ հաւատքով մեռան՝ խոստումները չառած, հապա հեռուէն տեսան զանոնք ու ողջունեցին եւ խոստովանեցան թէ իրենք օտարներ ու պանդուխտներ են երկրի վրայ։
armenian-2018 Սրանք բոլորը հավատի մեջ մեռան՝ առանց խոստումներն ստանալու։ Բայց հեռվից տեսնում էին դրանք, ողջունում ու խոստովանում էին, որ երկրի վրա օտարներ ու պանդուխտներ են։
armenian-2019 Յիշուած բոլոր անձերն ալ հաւատքով մեռան, առանց խոստացուած բաները ստացած ըլլալու. այլ միայն հեռուէն տեսան զանոնք եւ ուրախացան, խոստովանելով՝ թէ իրենք օտար եւ պանդուխտ են այս աշխարհի մէջ։
armenian-nea Հավատի՛ մեջ մեռան սրանք բոլորը և դեռևս խոստումները չստացած։ Բայց հեռվից տեսան այդ խոստումները և ցնծացին ու խոստովանեցին, որ իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա։