Haggai 2:19 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Մի՞թէ սերմը դեռ ամբարումն է, եւ թզենին ու նռնենին եւ ձիթենին պտուղ չե՞ն բերել. այս օրից ի վեր պիտի օրհնեմ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Մտածեցէ՛ք ձեր սրտում, թէ ինչ է լինելու այսօրուանից եւ յետոյ, իններորդ ամսուայ քսանչորսերորդ օրից, եւ այն օրուանից, |
| armenian-1853 | Հունտը տակաւին ամբարին մէ՞ջ է Եւ որթատունկն ու թզենին եւ նռնենին ու ձիթենին Դեռ պտուղ չտուի՞ն։ Այս օրէն սկսեալ պիտի օրհնեմ»։ |
| armenian-2018 | մի՞թե սերմը դեռ ամբարում է, և որթատունկը, թզենին, նռնենին ու ձիթենին պտուղ չե՞ն տվել. այս օրից ի վեր պիտի օրհնեմ ձեզ»։ |
| armenian-nea | մի՞թե կհայտնվի ինչ-որ բան ձեր կալի և որթատունկի, թզենու, նռնենու և ձիթենու վրա, որ չէին պտղաբերում. այս օրվանից կօրհնեմ»։ |