Haggai 2:13 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Անգէն ասեց. Եթէ այս ամեն բաներին դպչէր, մի մեռելով պղծուածը, կպղծուի՞։ Եւ քահանայքը պատասխանեցին ու ասեցին. Կպղծուի։
Armenian Eastern Bible 1994 «Եթէ մի մարդ սրբագործուած միս տանի իր հագուստի քղանցքի մէջ, եւ իր հագուստը դիպչի հացին, կամ թանին, կամ գինուն, կամ
armenian-1853 Անգէ ըսաւ. «Եթէ մեռելէ պղծուած մը ասոնցմէ մէկուն դպչելու ըլլայ, կը պղծուի՞»։ Քահանաները պատասխան տուին ու ըսին. «Կը պղծուի»։
armenian-2018 Եվ Անգեն ասաց. «Եթե այս ամեն բաներին դիպչեր նա, ով անմաքուր էր՝ դիպչելով դիակի, դրանք անմաքուր կլինեի՞ն»։ Եվ քահանաները պատասխանեցին և ասացին. «Անմաքուր կլինեին»։
armenian-nea Եվ Անգեոսն ասաց. «Եթե պիղծը կամ հոգով անսուրբը դիպչի դրանցից որևէ մեկի, մի՞թե այն կպղծվի»։ Քահանաները պատասխան տվեցին և ասացին՝ կպղծվի։