Habakkuk 3:14 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Դու ծակեցիր նորա գաւազանովը նորա զօրավարների գլուխը, որոնք փոթորկի պէս յարձակվում են, որ ինձ ցրիւ տան. որոնք ուրախութիւն ունին իբր թէ տնանկին ուտելու են ծածուկ տեղը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ապուշ դարձնելով խորտակեցիր բռնակալների գլուխը: Նրանք կը սասանուեն դրանից, կ՚արձակեն իրենց երասանները ինչպէս |
| armenian-1853 | Իրենց գաւազաններովը իրենց գլխաւորներուն գլուխը խորտակեցիր, Զիս ցրուելու համար փոթորիկի պէս ելան, Անոնց ուրախութիւնը տնանկը գաղտուկ ուտելու պէս էր։ |
| armenian-2018 | Դու նրա գավազանով ծակեցիր նրա իշխանավորների գլուխը, որոնք մրրիկի պես եկան, որ ինձ ցրիվ տան. նրանց հրճվանքը տնանկին ծածկաբար լափելու պես է։ |
| armenian-nea | Ապշությամբ ջախջախեցիր բռնակալների գլուխները. կսասանվեն դրա մեջ, գաղտնակեր տնանկի պես կարձակեն իրենց սանձերը։ |