Habakkuk 1:5 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Նայեցէք ազգերի մէջ եւ տեսէք, եւ զարմանալով հիացէք, որ մի գործ է գործում ձեր օրերումը, որ չէք հաւատալ եթէ պատմուի։
Armenian Eastern Bible 1994 Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր, նայեցէ՛ք, մեծապէ՛ս զարմացէք եւ չքուեցէ՛ք, որովհետեւ մի բան պիտի անեմ ես ձեր օրերին, որին
armenian-1853 Ազգերուն նայեցէ՛ք ու տեսէ՛ք Եւ զարմանալով ապշեցէ՛ք, Վասն զի ձեր օրերուն մէջ այնպիսի գործ մը պիտի կատարեմ, Որ եթէ ձեզի պատմուի, պիտի չհաւատաք։
armenian-2018 Նայե՛ք ազգերի մեջ ու տեսե՛ք. զարմանալով հիացե՛ք, որովհետև ահա մի արարք է կատարվում ձեր օրերում, որ չէիք հավատա, եթե պատմվեր ձեզ։
armenian-nea Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և նայե՛ք, հիացմունքով զարմացե՛ք և չքացե՛ք, որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում, որին չեք հավատա, թեպետ մեկը պատմի ձեզ։