Genesis 47:19 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ինչո՞ւ համար քո աչքի առաջին մեռնինք՝ մենք էլ՝ մեր երկիրն էլ. Մեզ ու մեր երկիրը հացով ծախու առ, եւ մենք ու մեր երկիրը Փարաւօնին ծառաներ լինինք. Եւ սերմ տուր որ ապրինք եւ չմեռնինք, եւ երկիրը չանապատանայ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Արդ, որպէսզի քո աչքի առաջ սովամահ չլինենք, եւ երկիրն էլ չկործանուի, ստացի՛ր մեզ եւ մեր հողը հացի փոխարէն. մենք ու |
| armenian-1853 | Ինչո՞ւ համար քու աչքիդ առջեւ մեռնինք մենք ու մեր երկիրը։ Մեզ ու մեր երկիրը հացով ծախու առ եւ մենք մեր երկիրովը Փարաւոնին ծառաներ ըլլանք եւ սերմ տուր մեզի որպէս զի ապրինք ու չմեռնինք եւ երկիրը ամայի չըլլայ»։ |
| armenian-2018 | Ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ ու ոչնչանանք թե՛ մենք, թե՛ մեր երկիրը. ծախո՛ւ առ մեզ ու մեր հողը հացի դիմաց, և մենք ու մեր հողը թող ծառաներ լինենք փարավոնին։ Սերմացո՛ւ տուր, որ ապրենք ու չմեռնենք, և երկիրն էլ անապատ չդառնա»։ |
| armenian-nea | Արդ, որպեսզի քո աչքի առաջ սովամահ չլինենք, և երկիրն էլ չկործանվի, հացի դիմաց գնի՛ր մեզ և մեր հողակտորները. մենք ու մեր հողակտորները թող լինենք փարավոնի սեփականությունը։ Սերմացո՛ւ տուր, որ ցանենք, ապրենք ու չմեռնենք, և երկիրն էլ չկործանվի»։ |