Genesis 45:18 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ձեր հայրն ու ձեր ընտանիքներն առէք, եւ ինձ մօտ եկէք. Եւ Եգիպտոսի երկրի լաւ տեղը ձեզ կտամ, եւ երկրի պարարտութիւնը կուտէք։ |
| Armenian Eastern Bible 1994 | եւ, վերցնելով ձեր հօրն ու ձեր ունեցուածքը, եկէ՛ք ինձ մօտ։ Ես ձեզ կը տամ Եգիպտոսի բոլոր բարիքներից, եւ դուք կը |
| armenian-1853 | Եւ ձեր հայրն ու ձեր ընտանիքները առէք ու ինծի եկէք եւ Եգիպտոսի ամենէն աղէկ տեղը ձեզի պիտի տամ ու երկրին պարարտութենէն պիտի ուտէք։ |
| armenian-2018 | Վերցրե՛ք ձեր հորն ու ձեր ընտանիքները և եկե՛ք ինձ մոտ։ Ես ձեզ կտամ Եգիպտոսի ամենալավ հողը, և դուք կվայելեք երկրի լիությունը”։ |
| armenian-nea | և վերցնելով ձեր հորն ու ձեր ունեցվածքը՝ եկե՛ք ինձ մոտ։ Ես ձեզ կտամ Եգիպտոսի բոլոր բարիքներից, և դուք կվայելեք երկրի սերուցքը”։ |