Genesis 44:16 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Յուդան ասեց. Ի՜նչ ասենք իմ տիրոջը, ի՜նչ խօսենք կամ ի՜նչպէս արդարացնենք մեզ. Աստուած բռնել է քո ծառաների յանցանքը. Ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, մենք էլ՝ նա էլ, որի մօտ բաժակը գտնուել է։ |
| Armenian Eastern Bible 1994 | Յուդան ասաց. «Ի՞նչ պատասխան տանք մեր տիրոջը, ի՞նչ ասենք կամ ինչպէ՞ս արդարանանք։ Աստուած բռնեց քո ծառաների գործած |
| armenian-1853 | Յուդան ըսաւ. «Իմ տիրոջս ի՜նչ ըսենք, ի՜նչ խօսինք, կամ ի՜նչպէս արդարանենք ինքզինքնիս։ Աստուած քու ծառաներուդ յանցանքը բռնեց։ Ահա մենք մեր տիրոջ ծառաներ ենք, մենք ալ՝ անիկա ալ՝ որուն քով գաւաթը գտնուեցաւ»։ |
| armenian-2018 | Հուդան պատասխանեց. «Ի՞նչ ասենք իմ տիրոջը, ի՞նչ խոսենք կամ ինչպե՞ս արդարանանք. Աստված բռնեց քո ծառաների հանցանքը։ Ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, թե՛ մենք և թե՛ նա, ում մոտ գտնվեց բաժակը»։ |
| armenian-nea | Հուդան ասաց. «Ի՞նչ պատասխան տանք մեր տիրոջը, ի՞նչ ասենք կամ ինչպե՞ս արդարանանք։ Աստված հայտնեց քո ծառաների հանցանքը։ Արդ, մեր տիրոջ ծառաներն ենք և՛ մենք, և՛ նա, ում մոտ որ գտնվեց սկիհը»։ |