Genesis 44:14 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Յուդան եւ նորա եղբայրները Յովսէփի տունը եկան, եւ նա տակաւին այնտեղ էր, եւ նորա առաջին գետինը ընկան։
Armenian Eastern Bible 1994 Յուդան ու իր եղբայրները ներկայացան Յովսէփին, երբ նա դեռ տանն էր, եւ նրա առաջ երեսի վրայ ընկան գետին։
armenian-1853 Եւ Յուդան ու անոր եղբայրները Յովսէփին տունը եկան եւ անիկա տակաւին հոն էր ու անոր առջեւ գետինը ինկան։
armenian-2018 Հուդան և նրա եղբայրները եկան Հովսեփի տունը. նա դեռ այնտեղ էր. և գետին ընկան նրա առաջ։
armenian-nea Հուդան ու իր եղբայրները ներկայացան Հովսեփին, երբ նա դեռ տանն էր, և նրա առաջ ընկան գետնին։