Genesis 43:30 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Յովսէփը շուտով ելաւ. որովհետեւ իր աղիքը գալարեցին իր եղբօր վերայ, եւ տեղ էր պտրտում որ լայ. Եւ ներքին սենեակը մտաւ եւ այն տեղ լացաւ։
Armenian Eastern Bible 1994 Յուզուեց Յովսէփը, իր եղբօր համար ճմլուեց սիրտը եւ ուզում էր լաց լինել։ Եւ, մտնելով իր սենեակը, նա լաց եղաւ։
armenian-1853 Յովսէփ շուտով դուրս ելաւ. քանզի իր աղիքը գալարուեցան իր եղբօրը վրայ եւ լալու տեղ կը փնտռէր ու ներքին սենեակը մտաւ ու հոն լացաւ։
armenian-2018 Հովսեփն արագ դուրս ելավ, որովհետև նրա սիրտը ճմլվում էր իր եղբոր համար, և տեղ էր փնտրում, որ լաց լինի։ Եվ ներքնասենյակ մտավ ու այնտեղ լաց եղավ։
armenian-nea Հովսեփը հուզվեց, երբ տեսավ իր եղբորը, աղիքները գալարվեցին, և սիրտը լցվեց։ Մտնելով իր սենյակը՝ լաց եղավ։