Genesis 42:7 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ հէնց որ Յովսէփն իր եղբայրներին տեսաւ՝ ճանաչեց նորանց, բայց իրան նորանց չճանաչեցրեց, եւ նորանց հետ խստութեամբ խօսեց, եւ նորանց ասեց. Ո՞րտեղից էք եկել. Եւ նորանք ասեցին. Քանանի երկրիցը՝ կերակուր ծախու առնելու։
Armenian Eastern Bible 1994 Երբ Յովսէփը տեսաւ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց օտար ձեւացրեց իրեն, խստագոյնս խօսեց նրանց հետ եւ ասաց.
armenian-1853 Յովսէփ իր եղբայրները տեսածին պէս ճանչցաւ զանոնք, բայց ինքզինք անոնց չճանչցուց ու անոնց հետ խստութեամբ խօսեցաւ եւ անոնց ըսաւ. «Ուրկէ՞ եկաք»։ Անոնք ըսին. «Քանանի երկրէն կերակուր ծախու առնելու եկանք »։
armenian-2018 Հենց որ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց իրեն չճանաչեցրեց նրանց ու նրանց հետ խստությամբ խոսեց և ասաց նրանց. «Որտեղի՞ց եք եկել»։ Նրանք պատասխանեցին. «Քանանի երկրից՝ ուտելիք գնելու»։
armenian-nea Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց օտար ձևացրեց իրեն, խստորեն խոսեց նրանց հետ և ասաց. «Որտեղի՞ց եք գալիս»։ Նրանք պատասխանեցին. «Քանանացիների երկրից. եկել ենք պարեն գնելու»։