Genesis 42:22 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Ռուբէնը պատասխանեց նորանց ասելով. Ես չէ՞ի ասում, թէ Այդ տղայի դէմ մեղք մի գործէք, եւ դուք ականջ չդրիք. Եւ ահա հիմա նորա արիւնը պահանջվում է։ |
| Armenian Eastern Bible 1994 | Պատասխան տուեց Ռուբէնն ու ասաց նրանց. «Ես ձեզ չասացի՞, թէ՝ «Մեղք մի՛ գործէք պատանու դէմ», իսկ դուք ինձ չլսեցիք։ |
| armenian-1853 | Ռուբէն պատասխան տուաւ անոնց՝ ըսելով. «Ես ձեզի չխօսեցա՞յ ըսելով. ‘Տղուն դէմ մեղք մի՛ գործէք’, բայց դուք մտիկ չըրիք եւ ահա հիմա անոր արիւնը մեզմէ կը պահանջուի»։ |
| armenian-2018 | Ռուբենը պատասխանեց նրանց և ասաց. «Ես չէի՞ ասում, թե՝ “Այդ տղայի դեմ մեղք մի՛ գործեք”, իսկ դուք չլսեցիք։ Եվ ահա հիմա նրա արյունն է պահանջվում»։ |
| armenian-nea | Ռուբենը պատասխանեց ու ասաց նրանց. «Ես չասացի՞ ձեզ. “Մեղք մի՛ գործեք պատանու դեմ”, սակայն դուք ինձ չլսեցիք։ Եվ ահա նրա արյունը վրեժ է խնդրում»։ |