Genesis 42:15 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Սորանով պէտք է փորձուիք. Փարաւօնի կեանքը վկայ է, որ դուք այս տեղից չէք դուրս գալ, եթէ ձեր կրտսեր եղբայրը այստեղ չգայ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Երդւում եմ փարաւոնի արեւով, որ այստեղից դուրս չէք գայ, քանի ձեր կրտսեր եղբայրն այստեղ չի եկել։ |
| armenian-1853 | Ասով պիտի փորձուիք։ Փարաւոնին կեանքին համար՝ դուք ասկէ պիտի չելլէք, եթէ ձեր պզտիկ եղբայրը հոս չգայ։ |
| armenian-2018 | Սրանով պետք է փորձվեք. փարավոնի կյանքը վկա, որ դուք դուրս չեք ելնի այստեղից, եթե ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։ |
| armenian-nea | Սրանով հայտնի կլինի, թե ո՛վ եք. փարավոնի արևով եմ երդվում, այստեղից չեք գնա, մինչև ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։ |