Genesis 41:56 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ սովը երկրի բոլոր երեսի վերայ եղաւ. Եւ Յովսէփը բացաւ բոլոր շտեմարանները, որոնց մէջ պաշար կար եւ Եգիպտացիներին պաշար ծախեց. Եւ սովը սաստկացաւ Եգիպտոսի երկրումը։
Armenian Eastern Bible 1994 Սով էր ամբողջ երկրում։ Յովսէփը բացեց ցորենի բոլոր շտեմարանները եւ ցորեն էր վաճառում բոլոր եգիպտացիներին։ Սովը
armenian-1853 Ու երկրի բոլոր երեսին վրայ սով եղաւ եւ Յովսէփ բացաւ բոլոր շտեմարանները ու Եգիպտացիներուն պաշար ծախեց։ Սովը սաստկացաւ Եգիպտոսի մէջ։
armenian-2018 Սովը տարածվեց ամբողջ երկրում։ Հովսեփը բացեց բոլոր շտեմարանները, որոնց մեջ պաշար կար, և ցորեն էր վաճառում եգիպտացիներին։ Սովը սաստկացավ Եգիպտոսի երկրում։
armenian-nea Երբ սովը տարածվեց ամենուր, Հովսեփը բացեց ցորենի շտեմարանները և սկսեց ցորեն վաճառել եգիպտացիներին։