Genesis 4:22 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Սէլլան էլ ծնեց Թոբէլ-Կայէնը, որ պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում. Եւ Թոբէլ-Կայէնի քոյրն էր Նաաման։
Armenian Eastern Bible 1994 Սէլլան ծնեց Թոբէլին, որը պղնձի ու երկաթի հմուտ դարբին էր։ Թոբէլի քոյրը Նոյեման էր։
armenian-1853 Սելլա ալ ծնաւ Թոբէլկայէնը, որ պղնձէ ու երկաթէ ամէն տեսակ գործիք կը շինէր։ Թոբէլկայէնին քոյրը Նաամա էր։
armenian-2018 Սելլան էլ ծնեց Թոբել-Կայենին, որը պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում։ Թոբել-Կայենի քույրն էր Նաաման։
armenian-nea Սելլան իր հերթին ծնեց Թոբելին, որը պղնձի ու երկաթի հմուտ դարբին եղավ։ Թոբելի քույրը Նոյեման էր։