Genesis 39:20 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Յովսէփի տէրը առաւ նորան եւ բանտը դրաւ՝ այն տեղը ուր որ թագաւորի բանտարկեալները կապուած էին. Եւ նա այնտեղ բանտումն էր։ |
| Armenian Eastern Bible 1994 | Յովսէփի տէրը բռնեց ու բանտ նետեց նրան, այնտեղ, ուր արքունի կալանաւորներ էին բանտարկուած։ |
| armenian-1853 | Յովսէփին տէրը առաւ զանիկա ու բանտը դրաւ, այն տեղը, ուր թագաւորին բանտարկեալները կապուած էին։ Հոն բանտին մէջ մնաց։ |
| armenian-2018 | Հովսեփի տերը բռնեց ու բանտ նետեց նրան, այն տեղը, որտեղ թագավորի բանտարկյալներն էին կապված։ Եվ նա այնտեղ՝ բանտում էր։ |
| armenian-nea | Հովսեփի տերը բռնեց ու բանտ նետեց նրան, այնտեղ, որտեղ արքունի կալանավորներն էին բանտարկված։ |