Genesis 38:9 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Օնանը գիտաց, որ սերունդը իրանը չի լինելու. նորա համար երբոր իր եղբօր կնոջ մօտ էր մտնում, սերմը գետինն էր թափում, որ իր եղբօրը սերունդ չտայ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Երբ Օնանը հասկացաւ, որ զաւակը իրենը չի լինի, իր եղբօր կնոջ ծոցը մտնելիս սերմը թափեց գետին, որպէսզի զաւակ չտայ իր |
| armenian-1853 | Օնան գիտցաւ որ սերունդը իրենը պիտի չըլլայ, անոր համար երբ իր եղբօրը կնոջ կը մտնէր, սերմը գետին կը թափէր, որպէս զի եղբօրը սերունդ չտայ։ |
| armenian-2018 | Օնանը հասկացավ, որ սերունդն իրենը չի լինելու. դրա համար, երբ մտնում էր իր եղբոր կնոջ մոտ, սերմը գետինն էր թափում, որպեսզի սերունդ չտա իր եղբորը։ |
| armenian-nea | Քանի որ զավակն իրենը չէր լինելու, Օնանն իր եղբոր կնոջ հետ մերձենալիս սերմը թափեց գետնին, որպեսզի ժառանգ չթողնի իր եղբորը։ |