Genesis 34:24 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին ականջ դրին նորա քաղաքի դռնից դուրս եկողների բոլորը. Եւ ամեն արու որ նորա քաղաքի դռնից դուրս էր գալիս, թլփատուեցաւ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եմորի ու նրա որդի Սիւքեմի հետ համաձայնեցին բոլոր նրանք, ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով, եւ թլփատուեցին |
| armenian-1853 | Եմովրին եւ անոր որդիին Սիւքէմին մտիկ ըրին անոնք՝ որ անոր քաղաքին դռնէն դուրս կ’ըլլէին։ Ամէն արու, որ անոր քաղաքին դռնէն դուրս կ’ելլէր, թլփատուեցաւ։ |
| armenian-2018 | Եմորի և նրա որդի Սյուքեմի խոսքերին անսացին բոլորը, ովքեր դուրս էին գալիս նրա քաղաքի դարպասից. և ամեն տղամարդ, որ դուրս էր գալիս նրա քաղաքի դարպասից, թլփատվեց։ |
| armenian-nea | Բոլոր նրանք, ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով, համաձայնվեցին Եմովրի ու նրա որդի Սյուքեմի հետ, և բոլոր արուները թլփատվեցին։ |