Genesis 31:13 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ես եմ Բեթէլի Աստուածը, որ այնտեղ արձան օծեցիր, եւ ինձ այնտեղ ուխտ արիր. Հիմա վեր կաց գնա այս երկրիցը, եւ քո ծննդեան երկիրը դարձիր։
Armenian Eastern Bible 1994 Ես այն Աստուածն եմ, որ երեւացի քեզ Աստծու տուն կոչուող վայրում, ուր ինձ համար կոթողը իւղով օծեցիր եւ ուխտ արեցիր։
armenian-1853 Ես եմ Բեթէլի Աստուածը, ուր արձան օծեցիր եւ հոն ինծի ուխտ ըրիր։ Հիմա ելի՛ր գնա այս երկրէն ու քու ծննդեանդ երկիրը դարձիր’»։
armenian-2018 Ես եմ Բեթելի Աստվածը, որտեղ հուշարձան օծեցիր և այնտեղ ուխտ արեցիր ինձ։ Այժմ վեր կաց գնա՛ այս երկրից և վերադարձի՛ր քո ծննդավայրը”»։
armenian-nea Ես եմ Աստվածը, որ երևացի քեզ Բեթելում, որտեղ ինձ համար կոթող օծեցիր և ուխտ արեցիր։ Արդ, վե՛ր կաց, դո՛ւրս ելիր այս երկրից և գնա՛ այն երկիրը, որտեղ ծնվել ես, և ես քեզ հետ կլինեմ”»։