Genesis 30:40 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Յակոբը բաժանում էր պիսակ գառները, եւ հօտերի երեսը Լաբանի հօտերի մէջ եղած բիծաւոր եւ ամեն սեւ ոչխարներին էր դարձնում. Եւ իր հօտերը առանձին դրաւ, եւ նորանց Լաբանի հօտերի մօտ չդրաւ։
Armenian Eastern Bible 1994 Յակոբը էգ գառներն առանձնացնում էր ու դնում մաքիների դիմաց, նաեւ՝ մոխրագոյն խոյերը եւ բոլոր խայտաճամուկ ոչխարները։
armenian-1853 Եւ Յակոբ կը զատէր գառները ու հօտերուն երեսը Լաբանի հօտերուն մէջ եղած բոլորախայտ ու ամէն սեւ ոչխարներուն կը դարձնէր եւ իր հօտերը զատ դրաւ ու զանոնք Լաբանի հօտերուն քով չդրաւ։
armenian-2018 Հակոբն առանձնացնում էր պիսակավոր գառները և հոտերի երեսը դարձնում էր Լաբանի հոտերի մեջ եղած բոլոր բծավոր ու սև ոչխարների կողմը։ Նա իր հոտերն առանձին դրեց և դրանք Լաբանի հոտերի մոտ չդրեց։
armenian-nea Հակոբը գառներն առանձնացնում էր ու պահում մաքիներից բաժան, ինչպես նաև՝ կիսաճերմակ խոյերն ու բոլոր խայտաճամուկ ոչխարները։ Նա իր հոտն առանձնացնում էր, չէր խառնում Լաբանի հոտերին։