Genesis 29:3 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ բոլոր հօտերը այնտեղ էին ժողովում. Եւ հորի բերանիցը քարը գլորում էին, եւ հօտերին խմեցնում, եւ քարը դարձեալ իր տեղը հորի բերանին էին դնում։
Armenian Eastern Bible 1994 Ջրհորի բերանին մի մեծ քար կար։ Բոլոր հօտերն այնտեղ էին հաւաքւում։ Հովիւները գլորում էին ջրհորի բերանը ծածկող քարը,
armenian-1853 Բոլոր հօտերը հոն կը հաւաքուէին ու հովիւները հորին բերնէն քարը մէկդի կը գլորէին ու հօտերուն կը խմցնէին, ապա քարը նորէն իր տեղը՝ հորին բերանը կը դնէին։
armenian-2018 Երբ բոլոր հոտերն այնտեղ էին հավաքում, ջրհորի բերանից քարը գլորում էին, հոտերին ջուր էին տալիս և քարը դարձյալ դնում էին իր տեղը՝ ջրհորի բերանին։
armenian-nea Երբ բոլոր հոտերը հավաքվում էին, հովիվները գլորում էին ջրհորի բերանը ծածկող քարը, ջուր էին տալիս հոտերին, ապա քարը դարձյալ դնում ջրհորի բերանին։