Genesis 28:2 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Վեր կաց գնա Փադան-արամ (Միջագետ) քո մօր հայր Բաթուէլի տունը. Եւ այն տեղից քեզ համար կին առ քո մօր եղբայր Լաբանի աղջիկներից։ |
| Armenian Eastern Bible 1994 | Գնա՛ Ասորիների Միջագետք, քո մօր հօր՝ Բաթուէլի տունը եւ այնտեղից, քո մօրեղբայր Լաբանի դուստրերից քեզ կին ա՛ռ։ |
| armenian-1853 | Ելի՛ր, դէպի Միջագետք քու մօրդ հօրը Բաթուէլին տունը գնա եւ անկէ քու մօրդ եղբօրը Լաբանին աղջիկներէն քեզի կին առ |
| armenian-2018 | Վեր կաց գնա՛ Փադան-Արամ (Միջագետք)՝ մորդ հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քեզ համար կի՛ն առ քո մորեղբայր Լաբանի աղջիկներից։ |
| armenian-nea | Վե՛ր կաց, գնա՛ Ասորիների Միջագետք՝ քո մոր հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քո մորեղբայր Լաբանի դուստրերից քեզ կի՛ն առ։ |