Genesis 27:46 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Ռեբեկան ասեց Իսահակին. Կեանքիցս զզուել եմ Քետի աղջիկների պատճառովը. Եթէ Յակոբն էլ է այս երկրի աղջիկների պէս Քետի աղջիկներից կին առնելու, էլ ինչո՞ւ է ինձ կեանքը պէտք։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ռեբեկան ասաց Իսահակին. «Յոգնել եմ Քետի ցեղի դուստրերից»։ Եթէ Յակոբը կին առնի Քետի ցեղի դուստրերից՝ ա՛յս երկրի |
| armenian-1853 | Եւ Ռեբեկա ըսաւ Իսահակին. «Քետի աղջիկներուն պատճառաւ հոգիէս զզուեր եմ. եթէ Յակոբ այս երկրին աղջիկներէն, ասոնց պէս Քետի աղջիկներէն, կին առնէ, ալ այս կեանքս ի՞նչ պէտք է ինծի»։ |
| armenian-2018 | Եվ Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ իմ կյանքից Քետի աղջիկների պատճառով. եթե Հակոբն էլ է այս երկրի աղջիկների պես կին առնելու Քետի աղջիկներից, էլ իմ ինչի՞ն է պետք կյանքը»։ |
| armenian-nea | Ապա Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ Քետի որդիների դուստրերից։ Եթե Հակոբը կին առնի այս երկրի դուստրերից՝ քետացիներից, էլ ինչո՞ւ եմ ապրում»։ |