Genesis 27:25 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նա ասեց. Ես եմ։ Եւ ասեց մօտեցրու ինձ որ ուտեմ իմ որդու որսերը որ դորա համար օրհնէ քեզ իմ հոգին։ Եւ նա մօտեցրեց նորան, եւ նա կերաւ, եւ նորա համար գինի բերաւ, եւ նա խմեց։ |
| Armenian Eastern Bible 1994 | Իսահակն ասաց. «Մատուցի՛ր ինձ, որ ուտեմ քո որսից, որդեա՛կ, որպէսզի օրհնեմ քեզ»։ Յակոբը մատուցեց նրան, եւ նա կերաւ։ |
| armenian-1853 | Անիկա ըսաւ. «Ես եմ»։ Հայրը ըսաւ. «Մօտ բեր ինծի ու իմ որդիիս որսէն ուտեմ, որպէս զի իմ հոգիս քեզ օրհնէ»։ Յակոբ մօտեցուց անոր, ան ալ կերաւ։ Յակոբ գինի բերաւ հօրը, որ խմեց։ |
| armenian-2018 | Իսահակն ասաց. «Մոտեցրո՛ւ ինձ, որ ուտեմ իմ որդու որսերը, որպեսզի իմ օրհնությունը տամ քեզ»։ Հակոբը խորտիկները մոտեցրեց նրան, և նա կերավ. և գինի բերեց նրա համար, ու նա խմեց։ |
| armenian-nea | Իսահակն ասաց. «Մատուցի՛ր ինձ, որ ուտեմ քո որսից, որդյա՛կ, որպեսզի օրհնեմ քեզ»։ Հակոբը մատուցեց նրան, և նա կերավ։ Նրան գինի բերեց, և նա խմեց։ |