Genesis 25:9 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ իր որդիքը Իսահակը եւ Իսմայէլը թաղեցին նորան Մաքփելայի այրումը, որ Քետացի Սահառի որդի Եփրոնի արտումը Մամբրէի դիմացն է.
Armenian Eastern Bible 1994 Նրա որդիներ Իսահակն ու Իսմայէլը նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զոյգ քարայրում,
armenian-1853 Եւ իր որդիները՝ Իսահակ ու Իսմայէլ, թաղեցին զանիկա Մաքփելայի այրին մէջ, որ Քետացի Սահառի որդիին Եփրոնին արտին մէջ, Մամբրէի դէմ է.
armenian-2018 Նրա որդիներ Իսահակն ու Իսմայելը թաղեցին նրան Մաքփելայի քարայրում՝ քետացի Սահառի որդի Եփրոնի արտում, որ գտնվում է Մամբրեի դիմաց.
armenian-nea Նրա որդիները՝ Իսահակն ու Իսմայելը, նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զույգ քարայրում՝ Մամբրեի կաղնու դիմաց,