Genesis 24:7 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եհովան՝ երկնքի Աստուածը, որ ինձ իմ հօր տանիցն եւ իմ ծնած երկրիցը հանեց, եւ որ խօսեց ինձ հետ, եւ որ երդում արաւ ինձ, ասելով, Այս երկիրը քո սերունդին կտամ, նա իր հրեշտակը կուղարկէ քո առաջին, եւ դու այն տեղից իմ որդու համար կին կառնես։
Armenian Eastern Bible 1994 Երկնքի Տէր Աստուածը եւ երկրի Տէր Աստուածը, որն ինձ հանեց իմ հօր տնից ու այն երկրից, ուր ծնուել եմ, որը խօսեց ինձ
armenian-1853 Երկնքի Տէր Աստուածը, որ զիս իմ հօրս տունէն ու իմ ծննդեան երկրէս հանեց եւ որ խօսեցաւ ինծի ու երդում ըրաւ ինծի՝ ըսելով՝ ‘Այս երկիրը քու սերունդիդ պիտի տամ’, անիկա իր հրեշտակը քու առջեւէդ պիտի ղրկէ ու դուն անկէ իմ որդիիս կին պիտի առնես։
armenian-2018 Տերը՝ երկնքի Աստվածը, որ ինձ հանեց իմ հոր տնից և իմ ծննդավայրից, որ խոսեց ինձ հետ և երդվեց ինձ՝ ասելով, թե՝ “Քո սերնդին եմ տալու այդ երկիրը”, նա իր հրեշտակին կուղարկի քո առաջ, և դու այնտեղից կին կառնես իմ որդու համար։
armenian-nea Տերը՝ երկնքի Աստվածը և երկրի Աստվածը, որ ինձ հանեց իմ հոր տնից ու այն երկրից, որտեղ ծնվել եմ, նա, որ խոսեց ինձ հետ ու խոստացավ ինձ՝ ասելով. “Քո սերունդներին եմ տալու այս երկիրը”, իր հրեշտակին կուղարկի քո առաջ, և այնտեղից կին կառնես իմ որդի Իսահակի համար։