Genesis 24:10 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ առաւ ու գնաց, ըստ որում իր տիրոջ բոլոր բարիքները իր ձեռքին էր. Եւ վեր կացաւ ու գնաց Միջագէտ Նաքովրի քաղաքը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ծառան առաւ իր տիրոջ ուղտերից տասը ուղտ եւ գնաց՝ իր հետ ունենալով իր տիրոջ բոլոր բարիքներից։ Նա ելաւ գնաց Միջագետք, |
| armenian-1853 | Ծառան իր տիրոջը ուղտերէն տասը ուղտ առաւ, քանզի իր տիրոջ բոլոր բարիքները իր ձեռքն էին եւ ելաւ ու դէպի Միջագետք Նաքովրի քաղաքը գնաց։ |
| armenian-2018 | Ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ առավ ու գնաց, ըստ որում իր տիրոջ բոլոր բարիքներն իր ձեռքում էին։ Նա ելավ գնաց Միջագետք՝ Նաքորի քաղաքը։ |
| armenian-nea | Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։ |