Genesis 23:11 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ոչ, տէր իմ, ինձ լսիր. Արտը քեզ տուի եւ այրն էլ, որ նորանում է, քեզ տուի այն, իմ ժողովուրդի որդոց աչքի առաջին քեզ տուի այն. թաղիր քո մեռելը։ |
| Armenian Eastern Bible 1994 | ասաց. «Նայի՛ր ինձ, տէ՛ր, եւ լսի՛ր ինձ։ Ագարակը տալիս եմ քեզ, քեզ եմ տալիս նաեւ այնտեղ գտնուող քարայրը։ Իմ բոլոր |
| armenian-1853 | «Ո՛չ, տէր իմ, ինծի մտիկ ըրէ։ Արտը քեզի կու տամ եւ հոն եղած այրն ալ քեզի կու տամ։ Իմ ժողովուրդիս որդիներուն առջեւ զայն քեզի տուի, թաղէ՛ քու մեռելդ»։ |
| armenian-2018 | «Ո՛չ, տե՛ր իմ, ի՛նձ լսիր. քեզ եմ տալիս արտը և այրն էլ, որ գտնվում է նրա մեջ. իմ ժողովրդի որդիների աչքի առջև քեզ եմ տալիս այն. թաղի՛ր քո մեռելին»։ |
| armenian-nea | և ասաց. «Նայի՛ր ինձ, տե՛ր, և լսի՛ր ինձ։ Քեզ եմ տալիս թե՛ ագարակը և թե՛ այնտեղ գտնվող քարայրը։ Իմ բոլոր համաքաղաքացիների ներկայությամբ այն քեզ եմ տալիս, որպեսզի թաղես քո հանգուցյալին»։ |