Genesis 22:9 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ եկան այն տեղը, որ Աստուած նորան ասել էր. Եւ Աբրահամն այն տեղ սեղանը շինեց, եւ փայտերը շարեց, եւ իր որդի Իսահակին կապեց՝ սեղանի վերայ դրաւ նորան փայտերի վերայից։
Armenian Eastern Bible 1994 եւ հասան այն տեղը, որ նրան ցոյց էր տուել Աստուած։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, վրան դրեց փայտը, իր որդի
armenian-1853 Այսպէս երկուքը մէկտեղ գացին ու հասան այն տեղը, որ Աստուած անոր ըսեր էր։ Աբրահամ հոն սեղան մը շինեց ու փայտերը շարեց եւ իր որդին Իսահակը կապեց ու զանիկա սեղանին փայտերուն վրայ դրաւ։
armenian-2018 և եկան այն տեղը, որ Աստված նրան ասել էր։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտերը շարեց, կապեց իր որդի Իսահակին և դրեց նրան զոհասեղանի վրա՝ փայտերի վրայից։
armenian-nea ու հասան այն վայրը, որ նրան ցույց էր տվել Աստված։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտը դրեց վրան, իր որդուն՝ Իսահակին, կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա։