Genesis 22:3 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Աբրահամն առաւօտանց կանուխ վեր կացաւ եւ իր էշի համետը դրաւ, եւ վեր առաւ իր հետ երկու ծառաները եւ իր որդի Իսահակը. Եւ ողջակէզի փայտ ճղեց, եւ վեր կացաւ գնաց այն տեղը, որ Աստուած իրան ասել էր։
Armenian Eastern Bible 1994 Աբրահամն առաւօտեան վեր կացաւ, համետը դրեց իր էշի վրայ, հետը վերցրեց երկու ստրուկ ծառաներ, իր որդի Իսահակին,
armenian-1853 Աբրահամ առտուն կանուխ ելաւ ու իր իշուն համետը դրաւ եւ իրեն հետ երկու ծառայ ու իր Իսահակ որդին առաւ եւ ողջակէզի համար փայտ ճեղքեց ու ելաւ գնաց այն տեղը, որ Աստուած իրեն ըսաւ։
armenian-2018 Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, իր էշի համետը դրեց և իր հետ վերցրեց երկու ծառաներին և իր որդի Իսահակին։ Ողջակեզի փայտ կտրեց և ելավ գնաց այն տեղը, որ Աստված ասել էր նրան։
armenian-nea Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, համետեց իր էշը, հետը վերցրեց երկու ծառաների և իր որդուն՝ Իսահակին, ողջակեզի համար փայտ կոտրեց և ճանապարհ ընկավ։ Եկավ այն տեղը, որ Աստված ասել էր նրան։