Genesis 21:1 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Եհովան այցելութիւն արաւ Սարրային ինչպէս ասել էր, եւ Եհովան արաւ Սարրային ինչպէս որ խօսել էր։ |
| Armenian Eastern Bible 1994 | Տէրն այցելեց Սառային, ինչպէս ասել էր, եւ կատարեց Սառային տուած իր խոստումը։ |
| armenian-1853 | Տէրը իր ըսածին պէս Սառային այցելեց եւ խոստացածին պէս ըրաւ Սառային։ |
| armenian-2018 | Տերը շնորհ արեց Սառային, ինչպես ասել էր. Տերը կատարեց Սառայի համար, ինչպես խոստացել էր։ |
| armenian-nea | Տերը, ինչպես ասել էր, հոգ տարավ Սառային և նրա համար արեց, ինչ խոստացել էր։ |